Շանհայի համալսարանի հետազոտական կենտրոնը օգոստոսի 15 –ին հրապարակել է աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը (ARWU), որն ավելի շատ հայտնի է որպես Շանհայյան վարկանիշ:Ցուցակի առաջատարները, որպես կանոն, ամերիկյան բուհերն են: Առաջին տասնյակում են հայտնվել Հարվարդի, Սթենֆորդի, Բերկլիի համալսարանները, Մասաչուսեթսի, Քալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտները, Փրինսթոնի, Կոլումբիայի եի Չիկագոյի համալսարանները: Տասնյակում են նաեւ բրիտանական Քեմբրիջը (5-րդ տեղ) եւ Օքսֆորդը(10-րդ տեղ):
Մայրցամաքային Եվրոպայում լավագույն բուհը Ցյուրիխի բարձր տեխնոլոգիական դպրոցն է, որն առաջին անգամ հայտնվել է լավագույն 20-յակում, թեեւ 20-րդ տեղից չի բարձրացել: Եվրոպական մյուս բուհերից Փարիզի Պիեռ եւ Մարի Կյուրիների եւ Paris-Sud XI համալսարանները զբաղեցրել են համապատասխանաբար 37-րդ եւ 39-րդ տեղերը, հաղորդում է «РБК»-ն:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից լավագույնն են համարվել Տոկիոյի (21-րդ տեղը), Կիոտոյի (26-րդ տեղ) եւ Մելբուռնի (56-րդ տեղ) համալսարանները:Մ. Լոմոնսոսվի անվան Մոսկվայի պետական համալսարանը 79-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ ARWU –ի վարկանիշային ցուցակը կազմելիս հաշվի են առնվում բուհի չափերը, բուհի շրջանավարտների եւ աշխատակիցների շարքում Նոբելյան կամ Ֆիլդսովյան մրցանակների դափնեկիրների թիվը, ինչպես նաեւ բուհերի աշխատակիցների հոդվածների թիվը Nature եւ Science ամսագրերում:





























