Թեհրանում գտնվող Լուսակարչության իրանական թանգարանը ներկայացրել է Քաջարների դինաստիայի ժառանգորդ արքայազն Մոհամադ Հասան Միրզայի (1899–1943) լուսնակարների ցուցահանդեսը: Ցուցադրությունը կազմված է 36 լուսանկարից, որոնք արվել են հայազգի լուսանկարիչ Յուսուֆ Խանի կողմից, գրում է «Tehran Times»-ը:

Մոհամեդ Հասան Միրզան Քաջարների դինաստիայի վերջին միապետ Ահմադ շահի (կառավարել է 1909–1925թթ) եղբայրն է եղել: Ահմադ շահը զավակներ չի ունեցել եւ գահի ժառանգորդը եղել է եղբայրը: Փեհլեվների դինաստիայի կողմից Քաջարների դինաստիայի տապալումից հետո Մոհամեդ Հասանն ու նրա ընտանիքն արտաքսվել են Անգլիա: