NASA-ի մասնագետներին չի հաջողվել նորոգել տիեզերական «Կեպլեր» հեռադիտակը, որն ավելի վաղ զրկվել էր չորս շարժիչներից երկուսից։ Նման հայտարարություն է հրապարակվել NASA-ի կայքում։

Օգոստոսի սկզբին անցկացված փորձերը ցույց են տվել, որ հեռադիտակն այլեւս ճշգրիտ դիտարկումների ընդունակ չէ։ Այս պահին գիտնականները մտածում են, թե ինչպես օգտագործել  «Կեպլերը», որպեսզի այն դիտարկումներ կատարի երկու շարժիչներով, հայտնում է BFM.RU-ն։

«Կեպլերի» նման հեռադիտակ աշխարհում այլեւս չկա։ 2009թ. մարտի 6-ին այն Երկրի ուղեծիր էր հանվել եւ երեք տարում 135 մոլորակ հայտնաբերել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս, ինչպես նաեւ՝ երեքուկեսհազար թեկնածու-էկզոմոլորակներ։