Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Հասան Ռուհանի հրամանով ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար:

Ինչեպս հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Մեհրին», օգոստոսի 15-ին նախագահն արտոնել է 18 նախարարներից 15-ի թեկնածությունները:

Իրանի Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպությունը միջուկային էներգետիկայի ոլորտում պետական մենաշնորհ է: