Google-ի «ամպային» պլատֆորմ Google Cloud Storage-ը սկսել է կոդավորել ներբեռնված բոլոր տվյալները, հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Արդեն եղած տվյալները կկոդավորվեն առաջիկա ամիսներին։ Google-ն ընդգծում է, որ  նորամուծությունը չի ազդի պլատֆորմի արդյունավետության վրա։

Տվյալներն ավտոմատ  կկոդազերծվեն, երբ դրանցից ցանկանան օգտվել  գրանցված օգտատերերը։ CNET-ի փոխանցմամբ՝ Google-ում հստակեցրել են, որ իշխանություններին չեն փոխանցի կոդավորման բանալին։

Google-ի Google Cloud Storage-ի նորամուծությունը հայտնվել է ամերիկյան հետախուզության կողմից համացանցից օգտվողներին հետեւելու սկանդալի ֆոնին։

ԱԱԳ-ի հետ համագործակցության մեջ մեղադրվում էին մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում՝ Google-ը, Facebook-ը եւYahoo!-ն։

Google-ի «ամպային» պլատֆորմը թույլ է տալիս տվյալներ պահպանել ընկերության սերվերային ստորաբաժանումում։