Fitch Ratings-ը BB մակարդակում հաստատել է Հայաստանի սուվերեն կայուն հկանխատեսմամբ վարկանիշը: Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: արտերկրյա եւ ազգային արժույթում թողարկողի արժեզրկման երկարաժամկետ վարկանիշները թողնվել են կայուն կանխատեսմամբ BB մակարդակում: Երկրի առաստաղը հաստատված է BB-ում, իսկ կարճաժամկետ վարկանիշը՝ B մակարդակում:
Վարկանիշի հեղիանկները հաշվի են առել, որ Հայաստանի բյուջեի ընդհանուր պակասորդը նվազել է մինչեւ ՀՆԱ-ի 1,4 տոկոս, 2011թ.- 2,8 տոկոսի համեմատ: Երկրորդ տարին անընդմեջ կրճատման ընդհանուր ցուցանիշը գերազանցվել է: Կառավարությանը հաջողվել է հասնել հարկային մուտքերի ավելացման նպատակին, թեեւ պակասուրդի կրճատումը հնարավոր է դարձել նաեւ ծախսերի կրճատման շնորհիվ՝ ՀՆԱ-ի 1,2 տոկոսանոց հիմնակետի չափով:
Պակասուրդը դարձյալ կաճի 2014թ.-ին՝ հաշվի առնելով կենսաթոշակային բարեփոխման հետ կապված ծախսերը, որոնք առաջին տարում գնահատվել են ՀՆԱ-ի 0,5 տոկոսի չափով: 2012թ կառավարության ընդհանուր պարտքը ավելացել է ՀՆԱ-ի 1,8 տոկոսանոց հիմնակետով՝ հասնելով 44,1 տոկոսի: Սակայն 2013թ.-ից սկսած Fitch-ն ակնկալում է կայունացում:




























