Ռուս տիեզերագնացներ Ֆեոդոր Յուրչիխինը եւ Ալեքսանդր Միսուրկինը բաց տիեզերք են դուրս եկել։ ՄՏԿ-ից դուրս նրանք մնացել են 7 ժամ 05 րոպե՝ նախատեսվածից 27 րոպե ավելի։

Տիեզերագնացները մալուխներ են անցկացրել բազմաֆունկցիոնալ լաբորատոր մոդուլի հետ միակցումն ապահովելու համար, որը ՄՏԿ պետք է հասցվի դեկտեմբերին, նաեւ թիվ 2 վահանակն են տեղադրել «դիմացկունության» փորձարկման շրջանակում եւ փափուկ բազրիքներ, որոնց օգնությամբ տիեզերագնացները դուրս են գալիս բաց տիեզերք, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Թռիչքների կառավարման կենտրոնը։

Մալուխները տեղակայելու նախորդ փորձը ձախողվել էր 2013թ. հուլիսին։ 

Այն ժամանակ ՄՏԿ-ի անձնակազմի անդամներ ամերիկացի Քրիստոֆեր Քեսիդին եւ իտալացի Լուկ Պարմիտանոն ստիպված ընդհատել էին բաց տիեզերք դուրս գալը՝ իտալացու սաղավարտոււմ ջուր հայտնաբերելու պատճառով։

Պարմիտանոն չի տուժել։ Նախնական տվյալով՝ ջուրը իտալացու սաղավարտում թափվել էր խմելու ջրի տարայից։