Դելֆինի համաստեղությունում նոր աստղ է հայտնվել, որը գիտնականներն անվանել են վերջին 14 տարվա ամենապայծառ աստղ։

Աստղը հայտնաբերել է ճապոնացի աստղագետ Կոիչի Իտագակին, ավելի ուշ դրա հայտնվելը հաստատել են եւս մի քանի երկրների աստղագետներ, գրում է gazeta.ru-ն։

Նոր աստղը ամենապայծառն է 1999թ.- ից վեր հայտնաբերված գալակտիկաներում։ Դրա պայծառությունն այս պահին հասնում է 4,3 միավորի եւ շարունակում է աճել։ Ըստ գիտնականների՝ այն կարելի է տեսնել անզեն աչքով։

Վերջին անգամ ամենապայծառ աստղ էր համարվել Առագաստ համաստեղությունում 1999թ. մայիսին հայտնված աստղը։