Կարլսրուեյի տեխնոլոգիական ինստիտուտի գերմանացի պրոֆեսոր Վիլհելմ Շտորկը հայտնագործել է բաճկոն, որն ունի օդորակման համակարգ: Հատկանշական է, որ KlimaJack անվամբ արտադրանքը ստեղծվել է զինվորական կազմակերպություններից մեկի հետ համագործակցության արդյունքում: Հավանաբար, հենց այդ պատճառով այն նման է անվտանգության բաճկոնի:

Մարդը, ով կկրի այս բաճկոնը, համապատասխան ջերմաստիճան կզգա ոչ միայն շոգի պայմաններում, այլ նաեւ ֆիզիկական աշխատանք կատարելու ժամանակ: Բաճկոնը պետք կգա նաեւ ոստիկաններին ու թիկնապահներին, քանի որ այն հարմար է կրել անվտանգության բաճկոնի ներքո, ինչը կթեթեւացնի շոգի պայմաններում նրանց տեղաշարժը: Այդ մասին է հայտնում Russia Today-ը՝ մեջբերելով The Australian թերթին:

Վիլհելմ Շտորկը հույս ունի, որի իր հայտնագործությունը Ճապոնիայում լայն ճանաչում կգտնի, որտեղ ինչ-որ ընկերություն վաճառել է օդորակման համակարգով հագեցած 50 հազար վերնաշապիկ: