Sony Corp-ը սեպտեմբերի 4-ին կներկայացնի նոր Xperia 4 սմարթֆոնը, նախքան Բեռլինում կայանալիք սպառողական էլեկտրոնիկայի  IFA ցուցահանդեսը, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ից 11-ը:

i1 (Honami)-ի նոր մոդելը ունի IP55/IP57 չափանիշներով փոշու եւ խոնավության ազդեցությունից պաշտպանող,  ամուր, չկոտրվող ապակուց փայլուն ետնամասով կորպուս: Սմարթֆոնն ունի 144մմ երկարություն, 73.9մմ լայնություն եւ 8.3մմ հաստություն, FullHD էկրանն ունի 5 դյույմ անկյունագիծ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով  Bloomberg-ի տեղեկացված աղբյուրներն:

Սմարթֆոնը ունի 4 միջուկանի Qualcomm Snapdragon պրոցեսոր, 800-ը 2.2-ի ԳՀց, Adreno 330 գրաֆիկա, 2ԳԲ օպերատիվ հիշողություն: Տեղադրված է 1/2,3 դյույմ չափով 20.7 մեգապիկսել որշմամբ Exmor RS մատրիցա եւ կրկնակի լուսադիոդային ֆլեշով տեսախցիկ:

Լրատվամիջոցներում հայտնվել է սարքավորման նկարը, ընդ որում iPhone5-ի կողքին, որը թույլ է տալիս ավելի լավ գնահատել նրա չափերը: