Իրանը ուրանի հարստացման 18 հազար ցենտրիֆուգ ունի: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի պաշտոնը լքած Ֆերեյդուն Աբբասին:

Նրա խոսքով ամսվա սկզբին իրանական կողմն ունեցել է առաջին սերնդի 17 հազար ցենտրիֆուգ, որից 10 հազարը գտնվել են գործարկման փուլում, իսկ 7 հազարը պատրաստվել են գործարկման, եւս հազարը, որոնք երկրորդ սերնդի ցենտրիֆուգեր են, արդեն տեղադրված են եւ պատրաստվում են գործարկման: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տվյալ հայտարարությունը համապատասխանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալներին: Ընթացքող տարվա մայիս ամսում  ԱԷՄԳ փորձագետները հայտնում էին 17600 ցենտրիֆուգերի մասին, որոնցից հազարը հանդիսանում են երկրորդ սերնդի սարքավորումներ:

Օգոստոսի 17-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնից ազատել էր ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիին՝ նրան նշանակելով փոխնախագահի եւ ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի պաշտոնում: