«ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 21.05-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 10 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.84 աստիճան եւ արեւելյան երկայնության 46.20 աստիճան:
Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում 3 բալ ուժգնությամբ:




























