Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաբանները «Կապլեր» աստղադիտակի շնորհիվ հայտնաբերել են էկզոմոլորակ, որն իր աստղի շուրջ մեկ լիարժեք պտույտ է կատարում 8,5 ժամվա ընթացքում:

Այն Երկրից 700 լուսային տարի հեռավորության վրա է եւ կոչվում է Kepler 78b: Դրա ուղեծիրը 40 անգամ փոքր է Մերկուրիի ուղեծրից, հաղորդում է «Utro.Ru»-ն:

Այն մշտապես իր կողմերից մեկով ուղղված է աստղին: Ամենայն հավանականությամբ, այդ մակերեսը մշտապես ծածկված է չսառչող լավայով: