Կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից մի տղամարդ է ցած նետվել եւ տեղում մահացել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նախնական տեղեկություններով` նա բնապահպանության նախարարության աշխատակից էր` Հայկ Հայրապետյան, 22տարեկան: Վերջինս ցած է նետվել անձնական դրդապատճառներից ելնելով: Հարազատներն այժմ գտնվում են դեպքի վայրում եւ զարմացած են տեղի ունեցածից:

NEWS.am-ի թղթակցին ականատեսները պատմել են, որ նա երկար ժամանակ խոսել է հեռախոսով, ապա այն թողել է սենյակում եւ բարձրացել ԿԳՆ հարկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հանգամանքները պարզվում են: