Աշխարհի հնագույն երկաթյա ուլունքները, որոնք Եգիպտոսում հայտնաբերվել էին անցյալ դարում,  եկնաքարերից են պատրաստված եղել:  Նման եզրահանգում են կատարել Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները`5 հազար տարեկան ուլունքների բաղադրության մանրամասն հետազոտություն կատարելով: Ըստ գիտնականների` այդ զարդերը պատրաստվել են   մարդու կողմից երկաթի հանքանյութն արտահանելուց  2 հազար տարի առաջ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ուլունքներն ունեն նիկելի, կոբալտի, ֆոսֆորի եւ գերմանիումի բարձր տոկոս, որն էլ բնորոշ է երկնաքարի համար:  Եթե զարդերը պատրաստված լինեին հանքաքարից , տվյալ տարրերը  կհայտնաբերվեին մանրադիտակային քանակությամբ կդիտվեին, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Հին եգիպտացի վարպետներն աչքի են  ընկել մեծ հմտությամբ:  Նրանք սկզբում տափակեցրել են մետաղը, իսկ այնուհետեւ ոլորել այն:

Երկնաքարային ուլունքները հայտնաբերվել էին 1911թ.` Եգիպտոսի Ալ Գիրզայից ոչ հեռու, նախադինաստիական դարաշրջանի դամբարանում  (մ. թ. ա. 6000 - 3100 տարի): Դրանք մանյակի  մաս են կազմել` ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված այլ ուլունքների հետ: