Լա-Մանշ նեղուցի հատակից դուրս են բերել մի արձան, որը 18-րդ դարում գողացել է խորտակված հոլանդական նավը: Այն կշռում է մոտ 5 տ եւ պատկերում է 8,5 մետրանոց զինվորի՝ սաղավարտով եւ մորուքով:  Հնագետները չեն բացառում, որ ի սկզբանե աչքերի փոխարեն եղել են թանկարժեք քարեր:

Այն ջրից դուրս են բերել Պուլի նավահանգստում, փոխանցում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Արձանը պահվելու է անգլիական Պուլ քաղաքի թանգարանում: Այնտեղ են պահվելու նաեւ խորտակված նավից հայտնաբերված այլ ցուցանմուշներ՝ սպասք, կոշիկներ, կողմնացույց, բարոկկո ոճի քանդակներով նավի տախտակամածի որոշ հատվածներ: