Աստղաֆիզիկոսներն արձանագրել են, որ Արեւի վրա թագաձեւ արտանետում է տեղի ունեցել: Դա հանգեցրել է նրան, որ 930 կմ/ժ արագությամբ Երկրի ուղղությամբ է շտապում Արևից պոկված պլազմայի հոսքը: Գիտնականները նախազգուշացնում են, որ Երկրի մագնիսոլորտի հետ հոսքի բախումը կարող է փոթորիկ առաջացնել:

NASA-ի հաղորդագրությունում նշվում է, որ զանգվածային վթարների կամ մարդկանց առողջությանը վտանգ սպառնալու մասին խոսք չկա, փոխանցում է «Lenta.Ru»-ն:

Սպասվում է, որ հոսքը Երկրի մագնիսոլորտի հետ կբախվի օգոստոսի 22-ին: Հաճախ թագաձեւ արտանետման արդյունքում Արեւից պոկված պլազման անցնում է Երկրի կողքով, սակայն այս դեպքը բացառություն կլինի: