Կանադացի ատամնաբույժ Մայքլ Ժուկը, ով երկու տարի առաջ գնել է The Beatles աշխարհահռչակ խմբի անդամ Ջոն Լեննոնի ատամը, հայտարարել է այն մասին, որ մտադիր է ատամի հյուսվածքներից ԴՆԹ նմուշ հանել՝ երգչին կլոնավորելու:

«Եթե գիտնականները ենթադրում են, որ կարող են կլոնավորել մամոնտներին, ապա Ջոն Լեննոնը կարող է հաջորդը լինել»,-Ժուկին մեջբերում է ամերիկյան UPI գործակալությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մայքլ Ժուկը Լեննոնի ատամը ձեռք է բերել 2011-ին՝ 19,5 հազար ֆունտ ստերլինգի դիմաց: