Իրանի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրի նոր նախագահ Հասան Ռուհանին կմասնակցի Բիշքեքում Շանհայական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: Դրա շրջանակներում նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինինին: Ավելի վաղ երկու առաջնորդների համդիպման մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը:
«Շանհայական գագաթաժողովը շատ կարեւոր է մեզ համար: Նախագահը մտադիր է երկկողմ բանակցություններ անցկացնել գագաթաժողովի մասնակից պետությունների առաջնորդների հետ: Պուտինի հետ հանդիպումը կարեւորագույններից է լինելու»,-հայտարարել է իրանական ԱԳՆ ներկայացուցիչ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Press TV-ն:
Ինչպես հեռուստաալիքն է նշում, դա լինելու է նորընտիր նախագահի առաջին օտարերկրյա այցելությունը:
ՇՀԿ գագաթաժողովը կբացվի Բիշքեքում սեպտեմբերի 13-ին:





























