Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացվող բալետի միջազգային 11-րդ փառատոնի վերջին բեմականացումը եղել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Բոդրումում անցկացվող բալետի փառատոնի վերջին օրը Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետն է բեմադրել Սիբիրի պետական բալետը։

Ներկայացմանը ներկա տեղացի եւ արտասահմանցի մոտ 2 հազար հանդիսատես երկար ծափահարել են՝ իրենց հիացմունքը հայտնելով։

Նշվում է, որ «Սպարտակ» բալետը երկրորդ ներկայացումով օգոստոսի 21-ին ավարտվել է փառատոնը։