Հանրահայտ սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրագնդիի բնակչության որքան հանարվոր է շատ հատված միանա համացանցին:
Պաշտոնական տվյալների համաձայն, աշխարհում լսարանի տարեկան աճը կազմում է 9 տոկոս, սակայն պարզվում է ինտրնետ կազմակերպության համար այդ ցուցանիշը բավարար չէ: Արդյունքում հիմնվել է Internet.org ծրագիրը, որը միավորում է 7 խոշորագույն ընկերություններ՝ Facebook, Samsung, Ericsson, MediaTek, Nokia, Opera եւ Qualcomm: Նրա նպատակն է ստեղծել ենթահամակարգ, որը թույլ կտա որքան հնարավոր է շատ մարդ միացնել համացանցին, հաղորդում է ԻԲՆՅՈՒՍ-ը:
Ցուկերբերգի խոսքով նրա ընկերությունը ծախսել է ավելի քան 1 մլրդ դոլար, որը թույլ է տվել հնարավորինս էժանացել բջջային հեռախոսների միջոցով մուտքը համացանց:
Նշենք, որ այսօր ամբողջ աշխարհի բնակչության մեկ երրորդ մասը օգտվում է Ինտերնետից, այսինքն 2.7 մլրդ մարդ:





























