Իրանի դատարանը Մուհամեդ Հաջի Բորդաբարին 10 տարվա ազատազրկման է դատապարտել պետության դեմ հանցանքի համար: Հանցանքն այն է, որ Բորդաբարը ծանոթներին գրպանի Աստվածաշունչ է բաժանել: Նա Սուրբ գրքի ընդամենը 12 հազար օրինակ է նվիրել:
«Դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել Իրանի անտանգության դեմ ուղղված հանցագործության համար», - նշում է կաթոլիկական Fidesգործակալությունը:
Իրավաբանները պարզել են, որ երիտասարդը դավանափոխ է եղել եւ դարձել քրիստոնյա: Դրանից հետո ոչ միայն ինքն է սկսել Աստվածաշունչ ընթերցել, այլեւ ընկերներին է բաժանել:
Տանը Բորդաբարը «անօրինական» հանդիպումներ էր կազմակերպել աղոթքի եւ հոգեւոր հարցերի քննարկման համար: Այդ մասին իմացել էր ոստիկանությունը: Բորդաբարին դատել էին կրոնափոխության համար, բայց գրավի դիմաց ազատել էին:
Ազատության մեջ տղամարդը շարունակել է տարածել Սրբազան գրերը` բաժանելով մոտ 12 հազ. օրինակ:
2012թ. Իրանի ոստիկանությունը տնային պատարագի ժամանակ ձերբակալել էր Մուհամեդ Հաջի Բորդաբարին եւ հավատակիցներին: Նրա տանը «հանցանքի» ապացույցներ էին գտել` ֆիլմեր, ձայներիզներ եւ մոտ վեց հազար օրինակ Աստվածաշունչ: Դրանից հետո Բորդաբարը կրկին կալանավորվել էր` պետության դեմ հանցագործության մեղադրանքով: Այժմ նրան 10 տարվա ազատազրկման են դատապարտել, հայտնում է Russia Today-ը:





























