Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի եւ Իսպանիայի հնագետները նկարագրել են հնագույն համեմունքները, որոնք օգտագործվել են Եվրոպայի տարածքում մոտ վեց հազար տարի առաջ:
Նրանք հայնաբերել են սխտորի համարժեք հանդիսացող բույսի ոչ թե սերմերը, այլ դրանց մասնիկները: Կերամիկական բկորներից ստացված մասնիկներն ուսումնասիրելով՝ նրանք պարզել են, որ այդ համեմունքը հնում ստացել են Alliaria petiolata բույսից: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:
Գիտնականների գտածոն մոտ 6100-5750 տարեկան է: Վերջին բացահայտումները թույլ են տալիս վերանայել եվրոպական վաղ խոհանոցի մասին պատկերացումները:





























