Դիլիջանի ոլորաններում ավտոբուս է վթարի ենթրակվել, կան բազմաթիվ վիրավորներ:  Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության Դիլիջանի բաժնից:

Նրանց փոխանցմամբ` վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9.15-ի սահմաններում, այժմ ոստիկանները իրենց մեքենաներով տուժածներին տեղափոխում են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով` «Պազ» մակնիշի ավտոբուսը Դիլիջանի ճանապարահին` ոլորաններից ընկել է ներքեւ, մահացածներ չկան, բայց կան բազմաթիվ վիրավորներ:

Նախնական տեղեկություններով` մեքենան Փարաքար գյուղից էր, մարդկանց տանում էր էքսկուրսիա: