Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանինի օգոստոսի 23-ին միջադեպ է տեղի ունեցել, կա սպանված եւ վիրավոր:

NEWS.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ագարակի շրջանում՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ  Հայաստանի սահմանին: Նախնական տեղեկություններով՝ սպանվել է մեկ հայ զինծառայող, եւս մեկը վիրավորվել է:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: