Ամերիկացի կենսաքիմիկոս Բեն Յուն ստեղծել է «Sprayable Energy» սփրեյը: Դա աշխարհում սուրճով առաջին էներգետիկ սփրեյն է, գրում է The Daily Mail-ը: Ի տարբերություն այլ էներգետիկների, սփրեյն օժտված է մեղ սիմուլավորող էֆֆեկտեվ: Այն զուրկ է կալորիաներից, արհեստական բաղադրանյութերից, չունի համ եւ հոտ:
Սփրեյը պարզապես պետք է մարմնի վրա ցողել եւ դրա ակտիվ բաղադրիչ կոֆեինը կտարածվի մի քանի ժամվա ընթացքում: Էֆֆեկտը բավականին երկար ժամանակ է պահպանվում:
15 դոլար արժողությամբ սփրեյը կբավարարի 160 անգամ օգտագործելու համար: Կարեւոր է այն օրական 20 անգամից ավել չօգտագործել, քանի որ կարող է առաջանալ նիկոտինային կախվածությանը համարժեք կախվածություն, գրում է MedDaily.ru-ն:





























