ԱՄՆ-ի՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակիցները մշակել են ժամացույց՝ իտտերբիումի ատոմների հիման վրա, որոնք 10 անգամ գերազանցում են գոյություն ունեցող ճշտության բոլոր անալոգները: Ժամացույցի նկարագրությունը տրվել է Science ամսագրում:

Ի տարբերություն ցեզիումի՝ իտտերբիումի անցումների հաճախականությունն ավելի բարձր է, ինչը ավելացնում է ժամացույցի ճգրտությունը: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Գիտնականների խոսքով նման բարձր ճշգրտությունը թույլ է տալիս հարաբերականության ընդհանուր տեսության ոլորտում անցկացնել այնպիսի էքսպերիմենտներ, որոնք նախկինում անհնար էր անցկացնել: