Որպես կանոն քաղաքներում ապրող կենդանիների ուղեղն ավելի խոշոր է, քան գյուղական միջավայրում բնակվող նրանց «եղբայրներինը», ասվում է Proceedings of the Royal Society B ամսագրում հրատարակված հոդվածում:

Միննեապոլիսում(ԱՄՆ) գտնվող Մինոսոտական համալսարանից Էմիլիա Սնել-Ռուդը եւ նրա գործընկերները հետազոտել են համալսարանի՝ նահանգի արածքում գտնվող թանգարանում բնակվող կաթնասունների գանգերի հավաքածուն: Նրանք ընտրել են 10 տեսակներ, այդ թվում մկներ, չղջիկներ, սկյուռեր եւ խլուրդներ, չափել են յուրաքանչյուր տեսակի 40-ական ներկայացուցիչների գանգեր: Դրանց չափերի հիման վրա գիտնականները դատել են կենդանիների ուղեղի մասին:

Գիտնականները հայտնաբերել են, որ քաղաքներում եւ արվարձաններում ապրող, իրենց կողմից հետազոտված բոլոր կաթնասունների ուղեղն ավելի մեծ է, քան գյուղերում ապրողներինը: Մասնավորապես երկու տեսակաների՝ սպիտակ գերմանամկան  սեւ դաշտամկան դեպքում քաղաքայինինը 6 տոկոսով գերազանցում էր: Սակայն նրանք նաեւ հայտնաբերել են, որ ուղեղի չափերի ավելացում նկատվում է գյուղերի բնակիչ խլուրդի երկու տեսակների եւ չղջիկի երկու տեսակների մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գիտնականները ենթադրում են, որ կենդանիների մոտ ուղեղի չափի ավելացումը կապված է մարդու գործունեության արդյունքում լանդշաֆտի փոփոխման հետ, երբ հարյուր տարվա ընթացքում տափաստաններն ու անտառները վերածվեցին քաղաքների ու ֆերմաների: Քաղաքում ապրելու ավել մեծ շանսեր ունեն այն կենդանիները, որոնք արագ են սովորել, քանի որ ստիպված են եղել խուսափել վտանգներից եւ ուտելիք հայթայթել այնպիսի պայմաններում, որոնց իրենք նախնիները ծանոթ չեն եղել:

Գյուղերում հանդիպող կենդանիների ուղեղի մեծացումը կարող է նմանատիպ պատճառներ ունենալ, համարում են գիտնականները: Օրինակ, անտառահատումները կարող են հանգեցնել նրան, որ չղջիկները ուտելիքի հայթայթման ժամանակ ստիպված են ավելի մեծ տարածություններ հաղթահարել, ընդ որում պետք է հետդարձի ճանապարհին չմոլորվեն: