Ադրբեջանի զիված ուժերը անցնող օրերին սաստկացրել են հայկական դիրքերի գնդակոծումները։ Հաճախացել են նաեւ Նախիջեւանի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումները։

Երեկ ցերեկը եւ գիշերը ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ է բացել Տավուշի մարզի Չինարի, Մովսես եւ Այգեպար գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ։ Միաժամանակ, կրակ են բացել Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավարության հետ սահմանամերձ Արենի, Անգեղակոթ գյուղերի, Ագարակ-Մեղրի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ։

Գնդակոծումը կատարվել է գնդացիրներից եւ դիպուկահարի զենքից։

Հիշեցնենք, նախօրեին Ագարակում տեղի ունեցած միջադեպից հայ մեկ զինվոր զոհվել, մյուսն էլ վիրավորվել էր։