Մոսկվայի կենտրոնում ընթանում է գիտնականների բողոքի ցույցը: Տասնյակ երիտասարդներ բողոքում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բարեփոխման դեմ: Պետդումայում դրա վերաբերյալ օրինագծի երրորդ ընթերցումը տեղի կունենա այս տարվա աշնանը:

Սուվորովի հրապարակում տասնյակ երիտասարդներ են հավաքվել, որոնց ձեռքին տարբեր կարգախոսներ են` «Գիտնականներն այլեւս չեն լռի», «Փրկել ՌԳԱ-ն` փրկել  Ռուսաստանը» եւ այլն:

Բողոքողները վստահ են, որ ՌԳԱ-ի բարեփոխման մասին օրինագիծը կոչնչացնի Ակադեմիան: Գիտնականներին հատկապես վրդովվեցրել է գույքը պաշտոնյաների տնօրինմանը հանձնելու դրույթը: Այդ գույքն են կազմում, օրինակ, արբանյակներն ու գիտական կարեւոր շատ գործիքներ, գրում է «Էխո Մոսկվին»:

ՌԳԱ-ի բարեփոխման մասին աղմկահարույց օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր այս տարվա ամռանը: Այն ակադեմիական շրջանակներում լուրջ դժգոհություններ էր առաջ բերել: