Պերուում Մոչիկոյի մշակույթի մոտ  1200 տարվա հնությամբ հարուստ դամբարան են գտել: Ըստ հնագետների` գտածոն ապացուցում է, որ Մոչիկոյի քրմերը նաեւ կառավարիչներ են եղել, գրում է Agence France-Presse-ը:

Կնոջ պարանոցին դիմակ եւ ծիսակարգային դաշույն կա: Սարկոֆագը կավից է եւ Г-աձեւ: Դրա պատերին պղնձե թիթեղներով ալիքներ եւ ծովային թռչուններ են պատկերված: Դամբարանի պատերին կարմիր եւ դեղին ներկերով պատկերներ են: Պատերի մեջ կան խորշեր, որոնցում կերամիկական տարբեր անոթներ են:

Քրմուհուց բացի, գտնվել են հինգ երեխաների եւ երկու մեծահասակների կմախքներ: Ըստ հնագետների` այդ մարդկանց զոհաբերել էին հուղարկավորման ծեսի ընթացքում, հայտնում է Lenta.ru-ն:

«Գտածոն հստակ վկայում է, որ կանայք այդ մշակույթում ոչ միայն ծեսեր են անցկացրել, այլեւ քաղաքացիական կառավարում իրականացրել, եղել են թագուհիներ» ,- բացատրել է պեղումների ղեկավար Լուի Խայմե Կաստիլյոն: Մոչիկոն կամ Մոչեն ժամանակակից Պերուի հյուսիսում գոյություն է ունեցե մ.թ.ա. I-VIII դարերում: Դրա կենտրոնը Տրուխիլյոն էր: