Microsoft-ի գլխավոր տնօրենի թեկնածուներից մեկն ազգությամբ հնդիկ Սաթյա Նադելան է, հայտնում է Indian Express-ը: Այժմ Նադելան գլխավորում է ընկերության «ամպային» ծրագրերի համար պատասխանատու բաժինը:

Microsoft-ի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ Նադելայի ստորաբաժանումն այժմ «Cloud OS»-ի մշակմամբ է զբաղվում` ամպային պլատֆորմ ընկերության մի շարք կարեւոր արտադրանքների համար: Microsoft-ում Նադելան աշխատում է արդեն ավելի քան 20 տարի:

Բալմերի հաջորդին ընտրելու է հատուկ հանձնաժողովը, որը գլխավորում է անկախ տնօրեն Ջոն Թոմփսոնը: Հանձնաժողովում ընդգրկած են նաեւ տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Գեյթսը, աուդիտի հանձնաժողովի նախագահ Չակ Նոսկին եւ աշխատավարձի հանձնաժողովի նախագահ Սթիվ Լուցզոն:

Հիշեցնենք, Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերի հեռանալու մասին հայտնի էր դարձել նախօրեին: Նա պաշտոնը կլքի 12 ամսվա ընթացքում: