Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին Սիրիա ռազմական ներխուժումը բացառելու մասին: Սիրիայում Վաշինգտոնի ռազմական միջամտության դեպքում ԱՄՆ իշանությունները կբախվեն «լուրջ հետեւանքների», այդ մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Մասուդ Ջազերին:
Իրանը այդ մասին պաշտոնապես հայտարարել. «Ամերիկան տեղյակ է սիրիական ճակատում «կամիր գծի» մասին, եւ դրա անգամ փոքր խախտումը Սպիտակ տան համար լուրջ հետեւանքներ կունենա»:
Նմանատիպ հայտարարություն արվեց այն բանից հետո, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ բրիտանական վարչապետ Դեվիդ Քեմերոնը ցանկություն հայտնեցին, որպեսզի ՄԱԿ տեսուչներին թույլ տան մուտք գործել ենթադրյալ քիմիական հարձակումների տարածք: Բացի այդ, Իրանի ԱԳՆ-ը մեկ անգամ չէ, որ հավաստիացնում է՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով եւ նման գործողությունները կարող են միայն սրել լարվածությունը:





























