Մոտ 300 մարդ է տուժել Իրանում այս գիշեր նշվող «կրակի պաշտամունքի տոնին»:
Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, վկայակոչելով «Շտապօգնության» տվյալները. 202 մարդ հոսպիտալացվել է, մնացածներին օգնությունը ցուցաբերվել է տեղում:
Հրշեջ ծառայության տվյալներով, Թեհրանում հանգցվել է 224 հրդեհ: Վառվել են 15 տրանսպորտային միջոցներ, ավելի քան 4 տասնյակ աղբարկղեր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թեհրանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվել, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում պարեկություն են անում ոստիկանության եւ հատուկ ուժերի ստորաբաժանումները: Isna գործակալության տվյալներով, ձերբակալվել են 50 օրինախախտներ:
Պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում ոստիկանության եւ ընդդիմության կողմնակիցների բախումների մասին, որոնք հայտարարել էին տոնը բողոքի հերթական ակցիայի համար օգտագործելու մտադրության մասին: Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Guardian-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը, տոնի ժամանակ ընդդիմադիրներին հաջողվել է վառել Մահմուդ Ահմադինեջադի եւ այաթոլլա Ալի Համենեիի մի քանի նկարներ:
Տոնը, որ իրանցիները նշել են այս գիշեր, կոչվում է «չարշամբե սուրի», ինչը թարգմանաբար նշանակում է «կարմիր չորեքշաբթի»:



























