Google-ը զբաղվում է տաքսիի մշակումով, որը առանց վարորդի՝ ինքնուրույն է երթեւեկելու: Ընկերությունը բանակցում է Continental-ի եւ Magna International-ի արտադրողների հետ՝ ինքնագնաց «գուգլմոբիլների» պահեստամասերը ձեռք բերելու:

Ընկերությունն այդ քայլին որոշել է գնալ այն բանից հետո, ինչ խոշորագույն ավտոկոնցեռնները հրաժարվել են համագործակցել վերջինիս հետ:

Ենթադրվում է, որ սկզբում ավտոմեքենայում վարորդի ներկայությունը պարտադիր է լինելու, սակայն եթե հետագայում նախագիծն իրեն արդարացնի, ապա «խելացի գուգլմոբիլները» կկարողանան ինքնուրույն երթեւեկել: Այս մասին հաղորդում է «Hi-Tech Վեստին»:

Google-ն ինքնագնացները փորձարկում է վերջին մի քանի տարիների ընթացքում: Google-ի փորձարկումների համար կիարռվում են Toyota Prius եւ Audi TT մոդելները: