Իրանում ծրագրավորողը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պոռնոկայքեր ստեղծելու եւ տարածելու մեղադրանքով: Նրան ձերբակալել էին դեռ 2008թ.ին, եւ արդյունքում նա պետական հեռուստաալիքի եթերից խոստովանել էր, որ պոռնոգրաֆիկ բնույթի մի քանի կայք է ստեղծել:

2010թ. դեկտեմբերին Իրանի Գերագույն դատարանը 36-ամյա տղամարդուն մահապատժի դատապարտեց՝ «մեժահասակների համար կայքեր ստեղծելու», «հակակառավարական ելույթների» ինչպես նաեւ «իր գործողություններով իսլամը հեղինակազրկելու» մեղադրանքով:

Ավելի ուշ մահապատիժը փոխարինեցին ցմահ բանտարկությամբ: Փաստաբանի խոսքով, ծրագրավորողը ստեղծել էր Համացանցում նկարներ հրապարակելու ծրագիր, որն արդյունքում առանց իր իրամցության սկսել էին օգտագործել պոռնոկայքերի սեփականատերերը, հաղորդում է «Pravda.ru»-ն: