Facebook սոցցանցը հայտարարել է, որ ներմուծում է նոր գործառույթ՝ «ընդհանուր ֆոտոալբոմ»: Ավելի վաղ օգտագործողը կարող էր նկարներ ներբեռնել մի այն այն ալբոմ, որը ինքն էր ստեղծել: Ընդ որում, նմանատիպ մեկ ալբոմում տեղավորվում է մինչեւ 1000 լուսանկար:

Նոր ֆունկցիան թույլ է տալիս ալբոմի ստեղծողին որոշել եւս 50 օգտագործողների, որոնք կկարողանան լուսանկարներ ներբեռնել այդ ալբոմ: Ընդ որում, յուրաքանչյուր մասնակից կարող է ներբեռնել մինչեւ 200 լուսանկար: Այս մասին սոցկայքի ներկայացուցիչը հաղորդել է Mashable տեխնոբլոգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: