Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող Հայաստանի ոստիկանության շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց Կոմիտաս 5-ում ոստիկանների բռնությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիան եւ սկսվեց երթը: Ակտիվիստները շարժվում են Դատախազության շենքի մոտ:

Ակցիայի ընթացքում ակտիվիստները հանդես եկան ելույթներով` անդրադառնալով նախորդ օրերին ոստիկանների գործողություններին եւ պահանջելով պատժել օրինախախտ ոտսիկաններին:

Ակցիայի մասնակիցներից Զարուհի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք պատրաստել են փոքրիկ հուշաթերթիկ, որում նշվում է, թե ինչպես է պետք պահել ոստիկանի հետ շփման ժամանակ, դրա վրա կան նաեւհեռախոսահամարներ, այդ հուշաթերթիկները բաժանելու են քաղաքացիներին:

Ի դեպ, բողոքի ակցիայի ժամանակ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի ելույթը դուր չէր եկել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ով դրանից հետո փորձել էր մոտենալ վերջինիս:

Իսկ Արգիշտի Կիվիրյանը իր ելույթում ասել էր, որ «Հայաստանում իշխող քրեալիգարխիկ ռեժիմը, հավատարիմ իր դերին, սկսել է զանգվածային ռեպրեսիաներ քաղաքացիական ակտիվիստների դեմ, քանի որ Հայաստանում ձեւավորվում են դիմադրության լոկալ կոճակներ, ակտիվիզմի նոր փուլ, իսկ ռեժիմը, օգտագործելով ոստիկանական եւ կրիմինալ լծակները, փորձում է  մեկուսացնել ակտիվ քաղաքացիներին, սերմանել վախի մթնոլորտ»:

Արգիշտի Կիվիրյանի խոսքով` սա  մի կառույց է, որը ոստիկանություն չէ, այլ սեռական անբավարարությամբ տառապող ոհմակ, որի գործողությունները երեւացին Կոմիտաս 5-ում, երբ սեռական անբավարարությամբ տառապող ոստիկանները հարձակվում եւ 20-25 տարեկան աղջիկների էին լպստում: Բողոքի ակցիայի ժամանակ հնչեցին ակտիվիստների պահանջները, որոնք են` ապահովել քաղաքացիների ազատ հավաքների սահմանադրական իրավունքի իրականացումը, դադարեցնել քաղաքացիների նկատմամբ հետապնդումները, բռնությունները, պատասխանատվության ենթարկել քաղաքացիների նկտամամբ բռնություն, ծեծ ցուցաբերած քաղաքացիներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am