Ճապոնայում The Epsilon հրթիռի մեկնարկը հետաձգվել է դրանից 19 վայրկյան առաջ: Ճապոնիան այդ հրթիռը համարում է արբանյակները տիեզերք դուրս բերելու առավել մատչելի եւ արդյունավետ միջոց:
Ճապոնիայի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Յուկո Հոշիկավան հայտնել է, որ մեկնարկը հետաձգվել էր տիեզերական սարքի մեկնարկային դիրքում խախտումներ հայտնաբերելու պատճառով: Մանրամասներ առայժմ չի հաղորդվում, գրում է gazeta.ru-ն:
Հրթիռը տիեզերք էր դուրս բերելու SPRINT-A հեռադիտակը՝ տիեզերական առաջին սարքը, որը հատուկ նախատեսված է Մարս, Յուպիտեր եւ Վեներա մոլորակները դիտարկելու համար: Հրթիռի արժեքն է 3,8 մլրդ իեն կամ 40 մլն դոլար:




























