Այս տարվա փետրվարին Չելյաբինսկում պայթած երկնաքարը սաստիկ տաքացած է եղել դեռեւս նախքան երկրի հետ բախվելը: Գիտնականները ստուգել են երկնաքարի նյութը եւ հայտնաբերել հալեցման եւ բյուրեղացման հետքեր:

Դեռեւս հստակորեն չի կարելի ասել, թե ինչով է պայմանավորված եղել հալեցումը: Հետազոտության առաջատար գիտնականներից մեկի խոսքով՝ երկնաքարը կարող էր չափից ավելի մոտենալ Արեւին, կամ կարող էր բախվել մեկ այլ օբյեկտի, փոխանցում է «Lenta.Ru»-ն:

Հենց առաջին բեկորների հայտնաբերումից գրեթե անմիջապես հետո որոշվել է, որ երկնաքարը ածխային քոնդրիտ է: Երկնաքարի հիմնական մասը Չեբարկուլ լճում է եւ ծրագրվում է մոտ ժամանակներս դուրս բերել այն: Բոլորո բեկորների ուսումնասիրությունից հետո միայն համապատասխան հայտարարություններ կարվեն:

Հիշեցնենք, որ երկնաքարը մթնոլորտի հետ էր բախվել այս տարվա փետրվարին: