Շոտլանդացի գիտնականները մաթեմատիկական հաշվարկների օգնությամբ պարզել են, որ այլմոլորակայինները հետեւում են Երկրի բնակիչներին: Էդինբուրգի համալսարանի գիտնականները կարծում են, որ օտար մոլորակների բնակիչներն ունեն զարգացած տեխնոլոգիաներ, որոնք առայժմ հասանելի չեն մարդկանց:

Հաշվարկներից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Երկիրը գտնվում է վերերկրյա քաղաքակրթությունների դիտարկման ներքո, իսկ այլմոլորակայինները կարող էին մի ողջ նավատորմ ստեղծել` Երկրի, Արեգակնային համակարգի եւ ողջ Գալակտիկայի հետոզոտման համար: Մեր մոլորակի բնակիչները չունեն այնպիսի սարքեր, որոնք կարող էին արձանագրել այլմոլորակայինների բարձր արագությամբ օժտված տիեզերանավերը, գրում է «АН-online»-ը: