Թուրքիայում ոստիկանության կողմից մարտի 10-ին ձերբակալված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) հաքերները սկանդալային բացատրություններ են տվել։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ քուրդ հաքերները աշխատել են մի ծրագրի վրա, որը հնարավորություն էր տալու կործանել Թուրքիայի կողմից գնվելիք անօդաչու Heron հետախուզական ինքնաթիռները։ Իսրայելից գնվելիք այդ նորագույն ինքաթիռները օգտագործվելու են հենց PKK-ի դեմ։

«Սառը հարձակման խումբ» անունով թիմի անդամները բաժանվել էին 4 տարբեր խմբերի եւ կատարում էին Եվրոպայից եւ Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարից ստացվող հրամանները։

Նշենք, որ Թուրքիայի տարբեր 13 նահանգներում ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են PKK-ին պատկանող հաքերական խմբի 23 անդամներ։ Խմբում անդամները ունեցել են աստիճանական կոչումներ՝ ըստ գիտելիքների մակարդակի եւ զարգացվածության։