Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է 111 շինություն, որոնցից 31-ը մասնավոր տներ են: Յոսեմիթի այգու հրդեհը սպառնում է Սան Ֆրանցիսկոյին ջրով ապահովող ջրամբարին:
«ՌԻԱ Նովոստին» Los Angeles Times-ը վկայակոչելով հայտնում է, որ հրդեհի մակերեսը հասել է 728 քկմ-ի: Մոտ չորս հազար հրշեջներ են պայքարում կրակի դեմ:
Հաղորդվում է, որ հրդեհը նահանգի պատմության մեջ մեծությամբ յոթերորդն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Յոսեմիթի այգում հրդեհը չի հաջողվում մարել արդեն տասը օր: Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարված:











