Աղբյուրների տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին Nokia ընկերությունը հատուկ միջոցառում կանցկացնի՝ նվիրված Windows հիմքով առաջին պլանշետի պաշտոնական անոնսին: Ամենայն հավանականությամբ պլանշետը կկոչվի Sirius:
Nokia Sirius-ը կունենա 10.1 դյույմանոց սենսորային էկրան՝ Full HD-ով: Սարքի աշխատանքը հիմնված կլինի Qualcomm Snapdragon 800 բջջային պլատֆորմի վրա, որը կունենա քառամիջուկ պրոցեսոր եւ 2 Գբ ՕՀ: Այն կունենա նաեւ 2 տեսախցիկ՝ առջեւինը 2 մեգապիկսել լուծաչափով, հետեւինը՝ 6: Այս մասին հաղորդում է Techno Daily-ն:
Հաղորդվում է, որ Nokia Sirius-ը մրցակցելու է iPad-ի հետ, որն այս աշնանը եւս կթարմացվի:











