LG Electronics-ը որոշել է վերադառնալ պլանշետների շուկա՝ G Pad-ի նոր մոդելով, որը սմարթֆոնների կադեգորիայում նրա համար բավական հաջող էր: Ամենայն հավանականությամբ, նորույթը կներկայացվի IFA 2013 ցուցահանդեսում:

Սպառողի հետաքրքրությունը նոր մոդելի վրա հրավիրելու համար LG-ն YouTube-ում գովազդային տեսահոլովակ է տեղադրել, հայտնում է 3DNews-ը:

Տեսանյութը LG-ի մարքեթինգային ռազմավարությունն է շարունակում, որը կիրառվել էր LG G2 ֆլագմանական սմարթֆոնի դեպքում՝ շեշտը դնելով սպառողների նախասիրությունները պարզելու համար նրանց հետ հետադարձ կապի վրա:

Ըստ  LG-ի, G Pad պլանշետը՝ 1920x1200 կետայնությամբ 8,3 էկրանով եւ Snapdragon 600 պրոցեսորով, արժանի ընտրություն կդառնա ամենաբծախնդիր սպառողների համար: