Հարավկորեական Samsung ընկերությունը հաստատել է Samsung Galaxy Gear անվանումը կրող «խելացի» ժամացույցի թողարկման ժամկետները: Korea Times-ին տված հարցազրույցում ընկերության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ ժամացույցը կներկայացվի այս տարվա սեպտեմբերի 4-ին:

Բեռլինում IFA 2013 ցուցահանդեսում Galaxy Gear-ի հետ մեկտեղ ընկերությունը խոստացել է ներկայացնել Galaxy Note III պլանշետի նոր տարբերակը, փոխանցում է «Վեստի Էկոնոմիկան»:

Նախնական տեղեկությունների համաձայն Galaxy Gear ժամացույցի միջոցով հնարավոր կլինի ինտերնետ կապի առկայությամբ զանգեր իրականացնել: Ժամացույցի միջոցով հնարավոր կլինի նաեւ կայքեր այցելել եւ էլեկտրոնայն փոստը ստուգել:

Apple –ը եւս ծրագրում է մինչեւ տարեվերջ համանման ժամացույց թողարկել: