Իրանի իշխանություններն ու ԱԷՄԳ-ն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կվերսկսեն սեպտեմբերի 27-ին: Այս մասին այսօր հաղորդել է AP-ն՝ վկայակոչելով կազմակերպությունում իր աղբյուրին:
Գործակալության զրուցակիցները հաղորդել են, որ բանակցությունների հիմնական թեման է լինելու Պարչինի ռազմական օբյեկտը, որտեղ երկար ժամանակ ցանկանում են այցելել ԱԷՄԳ տեսուչները: Չի մանրամասնվում, թե որտեղ տեղի կունենա հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», բանակցությունների հերթական փուլի մասին հաղորդել են այն բանից հետո, ինչ նախօրեին հայտնի է դարձել, որ ԱԷՄԳ-ում Իրանի նոր ներկայացուցիչ է նշանակվել Ռեզա Նադջաֆին:




























