Նեւսկի պողոտայում գտնվող Սանկտ Պետերբուրգի «Իշխանության թանգարանը» զրկվել է չորս նկարներից: Թանգարանից տարել են «Ռադուժնի Միլոնովի» եւ Պուտինին ու Մեդվեդեւին կանացի ներքնազգեստով պատկերող կտավները:
Օգոստոսի 26-ի երեկոյան «Իշխանության թանգարան» են եկել ոստիկանության աշխատակիցները, սակայն ոչ թե ցուցահանդես դիտելու, այլ՝ խուզարկության, որը տեւել է 7 ժամ: Դրա հետեւանքով թանգարանից առգրավվել են 4 նկար՝ Վլադիմիր Պուտինին եւ Դմիտրի Մեդվեդեւին ներքնազգեստով պատկերող «Տրավեստի» նկարը, «Ռադուժնի Միլոնով» նկարը, «Պատգամավոր Միզուլինայի էրոտիկ երազները», ինչպես նաեւ «Խոստովանությունից» նկարը, որտեղ Պատրիարք Կիրիլը պատկերված է դաջվածքներով: Նկարները տարվել են ոստիկանության 78-րդ բաժին, ուր բերման էին ենթարկել թանգարանի կառավարիչ եւ շենքի սեփականատեր Տատյանա Տիտովային:
Թանգարանի տնօրեն Ալեքսանդր Դոնցովը հայտնում է, որ խուզարկության ժամանակ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեն ներկայացրել: Թանգարանը փակված է, մուտքը՝ կնքված, հայտնում է «ԲալՏպպ»-ն: Դոնսկոյը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները ոչ պաշտոնական կերպով մեկնաբանություն են տվել. G20-ի նախաշեմին թույլ չեն տա անցկացնել սկանդալային «Կառավարիչները» ցուցահանդեսը:











