iPhone օգտատերերի համար ստեղծել են Spreadsheets անվամբ նոր ծրագիր, որը հեղինակների մտահաղացմամբ պետք է բարձրացնի օգտատերերի սեռական կյանքի արդյունավետությունը: Հեղինակների խոսքով, տվյալ ծրագրով հագեցած սմարթֆոնը սեռական հարաբերություն ունենալուց առաջ պետք է դնել մահճակալի կողքին: Spreadsheets-ը ակսելոմետրի ու բարձրախոսի միջոցով կգրանցի անկողնում տեղի ունեցածի հաստատուն տվյալները՝ ձայների բարձրությունը եւ հաճախականությունը, մեկ րոպեյի ընթացքում շարժումների հաճախականությունն ու արագությունը: 

Թողարկման ժամանակ կլինեն գրաֆիկներ, որոնք հետո հնարավոր կլինի համեմատել հաջորդ գիշեր տեղի ունեցածի հետ, - հայտնում է MIGNews.

«Spreadsheets աուդիո եւ վիդեո ձայնագրություններ չի իրականացնում. Սա բավականին մտահոգիչ էր», - պարզաբանվում է ծրագրի կայքում: Նշենք, որ ստացված տվյալներով կարող են հպարտանալ ոչ միայն Ֆեյսբուքում, այլ նաեւ առողջական խնդիրների դեպքում դրանք ցույց տալ բժշկին կամ սեքսոպաթոլոգին: