Skype ընկերությունն աշխատում է 3D-տեսազանգեր ստեղծելու ուղղությամբ: Skype-ի փոխնախագահ Մարկ Ջիլեթը BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Microsoft-ի VoIP-ծառայությունում կհայտնվեն 3D-տեսազանգեր: Ճիշտ է, դա տեղի կունենա մի քանի տարի անց: 

Ըստ Ջիլեթի՝ 3D-տեսազանգի տեխնոլոգիան արդեն թեստավորվել է Skype լաբորատորիայում եւ միանգամայն գործունակ է:  Խնդիրն այն է, որ սպառողական շուկայում դեռ  ստերեոպատկերների կլանման սարքեր չկան, որոնք կարելի կլիներ կիրառել Skype-ում: Ընկերությունը պետք է համոզի արտադրողներին սկսել նման սարքեր թողարկել, նշում է  i¬Guides.ru-ն:

3D-տեսազանգի ստեղծմանը զուգահեռ, Skype-ն ակտիվորեն ընդլայնում է այն սարքերի ներգրավումը, որոնք ունակ են  ընդունել սովորական տեսազանգեր, սակայն շատ բարձր թողունակությամբ՝ 1080р, ինչպես որ Xbox One-ի դեպքում: Եվ այստեղ Microsoft-ն աշխատում է նույնիսկ մրցակիցների հետ՝  Sony ընկերության, որի PlayStation 4-ը շուկայում  Xbox-ի գլխավոր հակառակորդն է, հայտնում է «Ուրալինֆորմբյուրոն»: